Մատչելիության հղումներ

Արմեն Ամիրյանը հրաժարական է ներկայացրել


Մշակույթի նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյան, արխիվ

Արմեն Ամիրյանը հրաժարական է ներկայացրել մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից, «Ազատությանը» հայտնեց նախարարության մամուլի խոսնակ Ռուզաննա Խաչատրյանը:

Արմեն Ամիրյանը նախարարի պաշտոնում նշանակվել էր 2016 թվականի սեպտեմբերին: Նախարարի պաշտոնակատարը չի նշել հրաժարականի պատճառը:

Այսօր կեսօրից մշակույթի նախարարության շենքի մոտ բողոքի ակցիա էին իրականացնում մշակույթի գործիչներ՝ նախարարի պաշտոնակատարին կոչ անելով միանալ իրենց:

2017 թվականի խորհրդարանական ընտրություններում Ամիրյանը Հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակի հինգերորդ համարն էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG