Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանը «վերջին օրերին հանդիպում կամ հեռախոսազրույց պատգամավորների հետ չի ունեցել»


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան, արխիվ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան, արխիվ

Հայաստանի նախկին նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն ասել է, որ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունները քաղաքական գործընթացներին Ռոբերտ Քոչարյանի մասնակցության մասին «չեն համապատասխանում իրականությանը»:

«Ռոբերտ Քոչարյանը հետևում է գործընթացին, բայց դրան չի մասնակցում: Վերջին օրերին նա որևէ հանդիպում կամ հեռախոսազրույց ԱԺ պատգամավորների հետ չի ունեցել: Այնպես որ, կրկնում եմ, հնչեցված հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը», - 2rd.am կայքի փոխանցմամբ՝ «Մեդիամաքս» լրատվական գործակալությանն ասել է Սողոմոնյանը:

Ելույթ ունենալով Ազգային ժողովի հատուկ նիստում, Հայաստանի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ասել է, մասնավորապես, որ «երեկ երեկոյան, ըստ օդում կախված լուրերի, Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը անձամբ սկսել են ճնշումներ գործադրել Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների պատգամավորների վրա՝ նրանց սպառնալով որևէ կերպ չքվեարկել Հայաստանի ժողովրդի թեկնածուի օգտին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG