Մատչելիության հղումներ

Ազգային ժողովի նիստն այսօր տապալվեց՝ քվորում չլինելու պատճառով։

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ ժամը 14։00-ի դրությամբ գրանցվել է 33 պատգամավոր։

«Անհրաժեշտ թվով պատգամավորներ չեն գրանցվել, ուստի այսօրվա նիստը համարվում է չկայացած։ Մենք կհանդիպենք վաղն առավոտյան ժամը 10-ին», - ասաց Բաբլոյանը։

Նշենք, որ առավոտյան 105 պատգամավորից գրանցվել էր 29 պատգամավոր, մինչև 14։00-ն պատգամավորները գրանցվելու հնարավորություն ունեին։ Քվորումի համար անհրաժեշտ էր 53 պատգամավորի գրանցում։

Նշենք, որ այսօր առավոտյան «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը խմբակցության անունից «քաղաքական բոյկոտ» հայտարարեց։

«Երկրում աննախադեպ վիճակ է, և «Ծառուկյան» խմբակցությունը հայտարարում է քաղաքական բոյկոտ և այս չորսօրյա աշխատանքներին չի մասնակցելու», - ասաց Էնֆիաջյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG