Մատչելիության հղումներ

«Մշակույթի նախարար, միացեք մեզ». երիտասարդ դերասանները գործադուլ են հայտարարել


Մոտ երկու տասնյակից ավելի երիտասարդ դերասաններ, Թատերական ինստիտուտի ուսանողներ գործադուլ և դասադուլ են հայտարարել և հավաքվել Կառավարության նոր մասնաշենքի մոտ, որտեղ տեղակայված է նաև Մշակույթի նախարարությունը։ Նրանք կոչ են անում նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանին միանալ իրենց։

«Մշակույթի նախարար, միացեք մեզ, սա ազգիս հաղթանակն է լինելու։ Միացեք մեզ, միասին հաղթենք», - հայտարարեցին դերասանները։

Նրանք նաև կոչ արեցին իրենց մյուս գործընկերներին միանալ բողոքի ցույցին։ «Սա վերջին շանսն է, էլ շանս չենք ունենալու, մենք կորցնելու բան էլ չունենք։ Մենք ուզում ենք վերջապես ապրել ազատ, անկախ երկրում», - հայտարարեցին բողոքի ակցիայի մասնակիցները։

Ցուցարարները կոչ արեցին նաև հանրապետական պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանին միանալ իրենց։

Դերասանները հայտարարեցին, որ երեկոյան Հանրապետության հրապարակում կմիանան բոլոր ցուցարարներին։

Նշենք, որ նախարարի պաշտոնակատարը հանդիպեց ցուցարարների հետ։ Նա ասաց, որ այս պահին չի կարող միանալ, որովհետև պարտականություններ ունի։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG