Մատչելիության հղումներ

Էստոնիայում մեկնարկել է երկրի անկախությունից ի վեր ամենամեծ զորավարժությունը


Այսօր Էստոնիայում մեկնարկել է երկրի անկախությունից ի վեր անցկացվող ամենամեծ զորավարժությունը: 16 երկրներից, ներառյալ Էստոնիան, զորավարժություններին մասնակցում են 13 հազար զինծառայողներ:

Էստոնիայի բանակի ստորաբաժանումներից բացի, զորավարժություններում ներգրավված են նաև ոստիկանության ու փրկարար ծառայության ուժերը:

Երկրի տարածքի պաշտպանությանն ուղղված զորավարժությունները երեք փուլով շարունակվելու են մինչև մայիսի 14-ը: Զորավարժությունների մի մասն անցկացվելու է հարևան Լատվիայում:

Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին անդամակցած Մերձբալթյան երեք երկրները՝ Էստոնիան, Լիտվան և Լատվիան անվտանգության մտահոգություն էին հայտնել, երբ Ռուսաստանը բռնակցեց Ղրիմը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG