Այսօր Ռուսաստանի հեռավորարևելյան Կամչատկայում ակտիվացել է Կլյուչևսկոյ հրաբուխը: Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի երկրաբանական ծառայությունից «Ինտերֆաքս»-ին ասել են, որ գազի, գոլորշու ու մոխրի խառնուրդով ժայթքումը 5 կիլոմետր վեր է խոյացել` հաշված ծովի մակերևույթից:
4 հազար 850 մետր բարձրություն ունեցող Կլյուչևսկոյը Եվրասիական տարածաշրջանի ամենաբարձր ու ակտիվ հրաբուխներից մեկն է: