ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը խորհրդարանում ՀՀ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածության քննարկման ժամանակ ասաց․ - «Ընդամենը մի քանի ամիս առաջ Դուք և «Ելք» խմբակցությունը պահանջում էիք դուրս Եվրասիական միությունից, հիմա ասում եք՝ իրողություն է փոխվել: Կներեք, երբ մենք էինք խոսում փոփոխությունների մասին, դուք մեզ մեղադրում էիք շատախոսության մեջ: Կարծում եմ, առնվազն արդար չէ»:
Շարմազանովը կարծում է, որ Փաշինյանը արցախյան հարցում որևէ դիրքորոշում չներկայացրեց․ - «Ո՞րն է Ձեր փոխզիջման գինը, գնալո՞ւ եք փոխզիջման, թե՞ չէ, ի՞նչ է լինելու յոթ ազատագրված տարածքները: Ես հույս ունեի լսել վարչապետի թեկնածուի հայեցակարգային ելույթ, բայց ականատես եղա ժողովրդի ականջը շոյող ոչ-ծրագրային ելույթի»: