Մատչելիության հղումներ

Բիձինա Իվանիշվիլին ընտրվել է «Վրացական երազանքի» քաղխորհրդի ղեկավար


Վրաստանի իշխող կուսակցության՝ «Վրացական երազանքի» հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին ընտրվել է կուսակցության քաղխորհրդի ղեկավար: Մինչ այդ կուսակցությունը նախագահում էր գործող վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:

Երկրի նախկին վարչապետը, ով քաղաքականություն է վերադարձել անցյալ շաբաթ, իշխող ուժի առաջնորդ է ընտրվել միաձայն․ քաղխորհուրդը միաձայն կողմ է քվեարկել նրա թեկնածությանը:

Վրաստանի իշխող կուսակցության ղեկավար կազմում կադրային փոփոխությունները տեղի են ունենում այդ երկրում սպասվող նախագահական ընտրություններից մի քանի ամիս առաջ: Աշնանը ավարտվում է նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի պաշտոնավարման ժամկետը:

Վրաստանի ընդդիմությունը պնդում է, որ Վրաստանի կառավարության ղեկավարի պաշտոնին 2013 թվականին հրաժարված Իվանիշվիլին, իրականում չէր հեռացել քաղաքականությունից և երկիրը ղեկավարում էր ստվերում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG