Մատչելիության հղումներ

Փաշինյանը հնարավոր է համարում «հնարավորինս կարճ ժամկետում» արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը


Հնարավորինս կարճ ժամկետում արտահերթ ընտրություններ անցկացնելու ուղիներից մեկը «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, Հայաստանի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը համարում է այն սցենարը, երբ Կառավարությունը ձևավորվում է, բայց խորհրդարանը չի հաստատում նրա ծրագիրը և չի նշանակում նոր վարչապետ երկու անգամ՝ համաձայնությամբ, և այդ պայմաններում իրավունքի ուժով լուծարվում է Ազգային ժողովը և տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Այս մասին Փաշինյանը հայտարարեց՝ պատասխանելով Հանրապետական պատգամավոր Շուշան Սարդարյանի այն հարցին, թե որոնք սահմանադրական այն մեխանիզմները, որ հնարավորություն կտան խորհրդարանական ընտրությունները իրականացնել «հնարավորինս կարճ ժամկետում, երկու ամսվա ընթացքում»:

Ազգային ժողովում ընթանում է հատուկ նիստը. պատգամավորները քննարկում են ՀՀ վարչապետի ընտրության հարցը: Առաջադրված միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է. նրա թեկնածությունն առաջադրել է «Ելք» խմբակցությունը: Երեք խմբակցություններ՝ «Ծառուկյան», ՀՅԴ, «Ելք» հայտարարել են նրա թեկնածությունը սատարելու մասին. այդ խմբակցությունները միասին ունեն 47 ձայն. ընտրվելու համար անհրաժեշտ է նվազագույնը 53 ձայն: ՀՀԿ-ն քվեարկելու հարցում իր դիրքորոշումը կհայտնի Փաշինյանի ծրագրին ծանոթանալուց հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG