Հռոմի կաթոլիկ եկեղեցու հիերարխիայում քահանայապետից հետո երրորդ մարդը՝ ծնունդով ավստրալացի կարդինալ Փելը հայրենիքում դատարանի առջև կկանգնի սեռական բնույթի հանցագործության մեղադրանքի գործով:
Ավստրալիայի Վիկտորիա նահանգի ոստիկանությունը հունիսի վերջին մեղադրանք է առաջադրել Վատիկանի գանձապետին՝ մանկապղծության և անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների հոդվածով:
Փելը հերքել է այդ մեղադրանքները՝ հայտարարելով, որ դատարանի առաջ կկանգնի, որպեսզի մաքրի իրեն նվազագույն կասկածներից և պաշտպանի իր բարի համբավը:
Քննչական մարմնի տվյալներով՝ սեռական բնույթի հանցագործությունները Փելը կատարել է, երբ հոգևորական էր Բալարաթ քաղաքում, և ավելի ուշ, երբ դարձել է Մելբուռնի արքեպիսկոպոսը: Խոսքը շուրջ քառորդ դար առաջ տեղի ունեցածի մասին է: