Մատչելիության հղումներ

ԱՄՆ հատուկ դատախազը Թրամփի փաստաբաններին է ներկայացրել ավելի քան 40 հարց


ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը 2016 թվականի ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության վերաբերյալ Դոնալդ Թրամփի փաստաբաններին է ներկայացրել ավելի քան 40 հարց: The New York Times-ը հաղորդում է, որ այդ հարցերը հայտնվել են թերթի տրամադրության տակ:

Հարցերի մի մասը վերաբերում է Թրամփի և Ազգային անվտանգության նախկին խորհրդական Մայքլ Ֆլինի հետ հարաբերություններին: Նշվում է, որ Մյուլերը ցանկանում է պարզել, թե կոնկրետ ինչ է Թրամփին հայտնի՝ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակին Ֆլինի զանգերի մասին:

Հատուկ դատախազը Թրամփից հետաքրքրվել է նաև Կենտրոնական հետախուզական վարչության նախկին ղեկավար Ջեյմս Քոմիի հետ նախագահի հանդիպումներից և հեռախոսազրույցներից:

Լրատվամիջոցը տեղեկացնում է, որ Մյուլերին հետաքրքրում է նախագահի որդու՝ ռուսաստանցի փաստաբան Նատալյա Վեսելնիցկայի հետ հանդիպման մանրամասները, Աղալարովների հետ հարաբերությունների բնույթը և Թրամփի՝ 2013 թվականի այցը Մոսկվա:

2016 թվականին ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության շուրջ հետաքննությունը ԱՄՆ-ում շարունակվում է: Մյուլլերը փորձում է պարզել, թե արդյոք Թրամփի թիմի և Կրեմլի միջև դավադրություն է եղել՝ Թրամփի մրցակից Հիլարի Քլինթոնի դիրքերը թուլացնելու նպատակով: Մոսկվան կտրականապես հերքում է իր առնչությունը օտար պետությունների ընտրություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG