Մատչելիության հղումներ

Ավելի քան 100 օտարերկրյա լրագրողներ կլուսաբանեն ՀՀ վարչապետի ընտրությունը


Տիգրան Բալայան, արխիվ

Միջազգային խոշոր լրատվամիջոցներ ներկայացնող ավելի քան 100 լրագրողներ են հավատարմագրվել Հայաստանի արտգործնախարարությունում՝ վաղը ԱԺ-ում կայանալիք՝ վարչապետի ընտրությունը լուսաբանելու համար:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

Նշենք՝ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ վարչապետի պաշտոնի համար առաջադրված միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG