Մատչելիության հղումներ

Մոսկվայում բազմամարդ հանրահավաք է տեղի ունեցել, ընդդեմ՝ «Տելեգրամի» արգելափակման


Մոսկվա, 30-ը ապրիլի, 2018 թ․

Այսօր Մոսկվայի կենտրոնում՝ Սախարովի պողոտայում անցկացվել է «Լիբերտարիանյան կուսակցության» կազմակերպած բողոքի ցույցը՝ ընդդեմ «Տելեգրամ» մեսենջերի արգելափակման և ի պաշտպանություն ինտերնետի ազատության: Ցույցն արտոնված էր, այն անցել է առանց միջադեպերի։

Բողոքի գործողությանը, ըստ կազմակերպիչների, մասնակցել է 10 հազարից ավելի մարդ։ Հանրահավաքին հնչել են նաև հակապուտինյան լոզունգներ, ելույթ է ունեցել Ռուսաստանի ամենահայտնի ընդդիամդիր գործիչ Ալեքսեյ Նավալնին։ Թեև ոստիկանությունը հանրահավաքից առաջ առաջ նրան զգուշացրել է, որ վերջինս իրավունք չունի այսօր մարդկանց կոչ անել՝ մասնակցել մայիսի 5-ին կայանալիք հակապուտինյան հավաքին, Նավալնին այդ հրահանգին չի ենթարկվել և իր ելույթում հայտարարել է․ «Գալու ենք՝ մայսիսի 5-ին, որ փողոց ենք գալու՝ Տվերսկայա»: Հետո էլ, դիմելով ոստիկաններին, կատակել է․ «Մի եկեք, տեսեք, ես չեմ կանչում, ընդհակառակը՝ ասում եմ մի եկեք, բայց նրանք ինձ չեն լսում»:

Մոսկվայի իշխանությունները չեն արտոնել մայիսի 5-ին կայանալիք հավաքը: Նավալնին, սակայն, հայտարարել է, որ այն ամեն դեպքում տեղի կունենա: Մայիսի 6-ին, հիշեցնենք, տեղի է ունենալու նախագահ Վլադիմիր Պուտինի դե յուրե չորրորդ, դե ֆակտո՝ հինգերորդ երդմնակալությունը: Այդ օրը ընդդիմադիրները նախատեսել են բողոքի հավաքներ կազմակերպել երկրի մի շարք քաղաքներում:

Այսօրվա հանրահավաքի ժամանակ Նավալնին նաև հայտարարել է․ «Ռուսաստանցիները համարում են, որ սա [«Տելեգրամի» արգելափակումը] համացանցի ազատությունը սահմանափակելու՝ իշխանությունների հերթական փորձն է: Չպետք է թույլ տալ, որ այն հաջողվի»: Այսօրվա հավաքին հնչել են նաև արդեն ավանդական դարձած «Պուտինը գող է» և «Մենք ցար չենք ուզում» կարգախոսները: Ալեքսեյ Նավալնին նաև նոր կարգախոս է հնչեցրել՝ «Մի բան արա այս իշխանություններին դեմ, մի՛ հանդուրժի»:

Ցուցարարներն իրենց հետ բերել էին նաև «Տելեգրամը» խորհրդանշող թղթե իքնաթիռներ ու բաց թողել դրանք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG