Քաբուլում այսօր մեկը մյուսին հաջորդած ահաբեկչական երկու հարձակումների հետևանքով առնվազն 29 մարդ է զոհվել: Նրանցից հինգը լրագրողներ են:
Զոհերի թվում են նաև «Ազատություն» ռադիոակայանի աֆղանական ծառայության երկու աշխատակիցներ, ինչպես նաև AFP գործակալության լուսանկարիչը: Պայթյունները որոտացել են վաղ առավոտյան Քաբուլի կենտրոնական Շաշ Դարակ թաղամասում, որտեղ գտնվում են ԱՄՆ դեսպանատունը և կառավարական մի շարք շինություններ:
Associated Press գործակալության փոխանցմամբ՝ հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը: