Մատչելիության հղումներ

Ստոլտենբերգ. «Նայեք քարտեզին և կհասկանաք Թուրքիայի կարևորությունը»


Յենս Ստոլտենբերգ, արխիվ
Յենս Ստոլտենբերգ, արխիվ

«Թուրքիան NATO-ի ամենաարժեքավոր դաշնակիցներից մեկն է»: Hurriyet-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ է հանդես եկել Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը` թուրք լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով Անկարայի խորացող կապերն Իրանի և Ռուսաստանի հետ:

«Թուրքիան շատ կարևոր դերակատարություն ունի մեր միասնական անվտանգության ապահովման գործում: Այդ երկիրը բավական կարևոր դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում, մասնավորաբար, «Իսլամական պետության» դեմ պայքարում ենթակառուցվածքային աջակցություն ցուցաբերելով միջազգային կոալիցիային»,- նշել է Ստոլտենբերգը, հավելելով․

«Բացեք քարտեզը և հստակ կդառնա, թե ինչ կարևոր աշխարհաքաղաքական դիրք ունի Թուրքիան»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG