Անցած գիշեր Սիրիայի հյուսիսում գտնվող Համայի և Հալեպի նահանգներում իրականացված հրթիռային հարվածների հետևանքով առնվազն 26 մարդ է զոհվել:
Այս մասին հաղորդում է Սիրիայի պետական SANA գործակալությունը, նշելով՝ «Դա Սիրիայի դեմ իրականացված մի նոր ագրեսիվ գործողություն էր»: Անկախ աղբյուրների համաձայն՝ հարձակման թիրախները Սիրիայում գործող իրանական ստորաբաժանումների ռազմակայաններն ու զորանոցներն էին:
«Զոհերի մեծ մասն իրանցիներ են»,- նշում է Լոնդոնում գործող «Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնը», նշելով նաև, որ հրթիռային հարվածներն, ըստ ամենայնի, իրականացրել են Իսրայելի զինված ուժերը: