Մատչելիության հղումներ

Հրաժարական է ներկայացրել Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարը


Էմբեր Ռադ, արխիվ

Անցած գիշեր հայտնի է դարձել, որ հրաժարական է ներկայացրել Մեծ Բրիտանիայի կառավարության առանցքային անդամներից մեկը` ներքին գործերի նախարար Էմբեր Ռադը:

Reuters-ի տեղեկություններով՝ նախարարի հրաժարականի պատճառը Կարիբյան ավազանից Մեծ Բրիտանիա ներգաղթած մի շարք անձանց շուրջ ծագած սկանլան է եղել: Որոշ տեղեկությունների համաձայն, Ռադի ղեկավարած գերատեսչությունն անօրինական ներգաղթյալների ցանկում է ընդգրկել տասնյակ տարիներ օրինական հիմունքներով երկրում գտնվող անձանց, որոնք դարձել են արտաքսման ենթակա:

Գործակալության տեղեկություններով, Ռադը ոչ միտումնավոր կերպով, այդ տվյալները ներկայացրել է նաև բրիտանական խորհրդարանի ներքին գործերի կոմիտեի անդամներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG