Մատչելիության հղումներ

Լոնդոն. «Եվրոպական առաջատար պետությունները դեմ են Իրանի հետ միջուկային համաձայնագրի չեղարկմանը»


Թերեզա Մեյ, արխիվ
Թերեզա Մեյ, արխիվ

«Մեծ Բրիտանիան,Գերմանիան և Ֆրանսիան միասնական դիրքորոշում ունեն Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրի հարցում»: Կիրակի օրը նման հայտարարությամբ է հանդես եկել Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակը:

«Լոնդոնը, Բեռլինը և Փարիզը միակարծիք են այն հարցում, որ Իրանի հետ կնքված համաձայնագիրն այդ երկրի՝ միջուկային պետության փաստացի կարգավիճակը կանխելու լավագույն ձևն է»,- նաև նշված է Թերեզա Մեյի աշխատակազմի տարածած հայտարարության մեջ:

Միացյալ Թագավորության վարչապետի գրասենյակը տեղեկացրել է, որ Թերեզա Մեյը երեկ այս հարցով հեռախոսային բանակցություններ է անցկացրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելի հետ: Կողմերը նաև համաձայնել են, որ գործող փաստաթղթում որոշ լրացումներ պետք է կատարվեն, որոնք պետք է հանգեցնեն Իրանում բալիստիկ հրթիռների արտադրության ծրագրի սահմանափակմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG