Մատչելիության հղումներ

Առնվազն 4 զոհ, 6 վիրավոր՝ Քաբուլում ահաբեկչական հարձակման հետևանքով


Աֆղանստան - Անվտանգության ուժերը հետախուզական ծառայության կենտրոնակայանի մոտ, Քաբուլ, արխիվ

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում հարձակման է ենթարկվել երկրի հետախուզական ծառայության կենտրոնակայանը:

Լրատվական գործակալությունները հաղորդում են, որ երկու պայթյունների հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ, այդ թվում՝ մի լրագրող, վիրավորվել են վեցը:

Պայթյուններից մեկն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը՝ մոտոցիկլետով մոտենալով շենքին:

Ընդամենը մեկ շաբաթ առաջ Աֆղանստանում տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետևանքով զոհվել էր 60, վիրավորվել՝ 122 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG