Մատչելիության հղումներ

Եվրամիությունը ծայրաստիճան կարևոր է համարում բոլոր կողմերի ներգրավմամբ համապարփակ երկխոսությունը


Եվրամիության և Հայաստանի դրոշները, արխիվ

Եվրոպական միությունը վերստին հաստատում է աջակցությունը Հայաստանում` բարեկեցիկ և ժողովրդավարական հասարակության զարգացմանն ուղղված ջանքերին: Այդ մասին ասված է Հայաստանում Եվրամիության պատվիրակության և ԵՄ անդամ պետությունների դեսպանությունների այսօրվա հայտարարությունում:

«Այս համատեքստում ծայրահեղ կարևոր է բոլոր կողմերի ներգրավմամբ համապարփակ երկխոսությունը` Սահմանադրության հիման վրա նոր կառավարության ձևավորման շուրջ, որը բխում է ՀՀ բոլոր քաղաքացիների շահերից։ Եվրոպական միությունը շարունակում է աջակցել այդ հարցում նախագահ Արմեն Սարգսյանի ջանքերին», - նշված է հայտարարությունում:

«Շարունակում է կարևոր մնալ այն, որ ներգրավված բոլոր կողմերը, ներառյալ իրավապահ մարմինները և հավաքների և ազատ արտահայտման իրենց իրավունքն իրացնողները ցուցաբերեն զսպվածություն և պատասխանատվություն», - հայտարարում են Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը և ԵՄ անդամ պետությունների դեսպանությունները:

Հայաստանի Ազգային ժողովը վաղը նշանակված հատուկ նիստում նոր վարչապետ է ընտրելու:

Սերժ Սարգսյանը Հայաստանի վարչապետի պաշտոնից հրաժարական տվեց ապրիլի 23-ին՝ ընտրվելուց և նշանակվելուց մի քանի օր անց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG