Մատչելիության հղումներ

Ակցիայի մասնակիցների անվտանգությունն ապահովում են բացառապես համազգեստով ոստիկաններ


ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևանի առևտրի կենտրոններից տեղի կազմակերպված ակցիայի մասնակիցների անվտանգությունն ապահովում են բացառապես համազգեստով ոստիկաններ:

Ոստիկանության տարածած հաղորդագրությունում ասվում է․ ֊ «Քիչ առաջ «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում մայրաքաղաքի առևտրի կենտրոններից մեկի մոտ կազմակերպված ակցիայի մասնակիցները հայտարարել են, թե իրենց են մոտենում քաղաքացիական հագուստով ոստիկաններ և «բացատրական աշխատանքներ տանում»: Ոստիկանությունը պաշտոնապես հայտարարում է, որ այս պահին ակցիայի մասնակիցների անվտանգությունն ապահովում են բացառապես համազգեստով ոստիկաններ, գործողության մեջ քաղաքացիական հագուստով ոստիկաններ ներգրավված չեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG