Մատչելիության հղումներ

Հյուսիսային Կորեան խոստացել է հրապարակայնորեն ապամոնտաժել Փհունգերիի փորձադաշտը


Հյուսիսային Կորեայի իշխանությունները խոստացել են ընթացիկ տարվա մայիսին հրապարակայնորեն ապամոնտաժել Փհունգերիի փորձադաշտը, այս մասին հայտնել է Հարավային Կորեայի նախագահի խոսնակ Յուն Յոն Չանը լրագրողների հետ հանդիպմանը:

Յոն Չանի խոսքերով այդ մասին երկու երկրների առաջնորդները պայմանավորվել են ապրիլի 27-ին կայացած բանակցությունների ընթացքում: Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունը խոստացել է ապամոնտաժմանը հրավիրել լրագրողների և անվտանգության հարցերով փորձագետների, ովքեր կհետևեն ընթացքին՝ հերքելով հայտարարություններն այն մասին, որ իբր Փհենյանը ապամոնտաժում է փորձարկումների համար արդեն ոչ պիտանի օբյեկտները:

Շաբաթ օրը Հարավային Կորեայի և Ճապոնիայի ղեկավարների հետ ունեցած հեռախոսազրույցից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ պլանավորված հանդիպումը հաջող կանցնի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG