Մատչելիության հղումներ

ՌԴ Պետդումայի պատգամավորներն ԱԺ-ում հանդիպել են «Ելք»-ի հետ, ներկա է եղել Փաշինյանը


Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատվիրակության հետ: ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանն «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան տեղեկացրել է, որ հանդիպմանը մասնակցում է նաև «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

«Ազգային ժողովում ընթանում է Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատվիրակության և «Ելք» խմբակցության հանդիպումը: Հանդիպմանը մասնակցում է նաև «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը»,-ասաց Բաբայանը:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, ապրիլի 28-ի լույս 29-ի գիշերը հանդիպում է ունեցել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ:

Պետդումայի պատգամավորներն ապրիլի 28-ին Երևանում մամուլի ասուլիսին հայտարարել էին, որ պատրաստ են հանդիպել նաև Նիկոլ Փաշինյանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG