Մատչելիության հղումներ

Հրդեհ Բաքվի Trump Tower-ում


Ադրբեջան - Trump Towe-ը Բաքվում, արխիվ
Ադրբեջան - Trump Towe-ը Բաքվում, արխիվ

Ադրբեջանի լրատվամիջոցները հաղորդում են, որ մայրաքաղաք Բաքվում գտնվող Trump Tower երկնաքերում հրդեհ է բռնկվել, հրշեջները փորձում են մարել կրակը: Տուժածների և հրդեհի պատճառների մասին առայժմ չի հաղորդվում:

Բաքվի հինգ ամենաբարձր կառույցներից մեկը համարվող շենքը ունի 130 մետր բարձրություն: Քաղաքի կենտրոնում գտնվող երկնաքերում տեղակայված են թե՛ հյուրանոցային համարներ և գրասենյակներ, թե՛ բնակարաններ:

Դոնալդ Թրամփի կողմից Սպիտակ տան ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո, հիշեցնենք, նրա ընտանիքին պատկանող Trump ապրանքանիշը, որն Ադրբեջանում ներկայացված էր հյուրանոցային ծառայության տեսքով, լքել է այդ երկիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG