Մատչելիության հղումներ

Չինաստանը Ադրբեջանի հետ ռազմական օգնության մասին պայմանագիր է ստորագրել


Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանով, արխիվ

Ադրբեջանի և Չինաստանի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրվել է ռազմական օգնության տրամադրման վերաբերյալ փաստաթուղթ, հայտնում է «Թուրան» գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը:

Ըստ նույն աղբյուրի՝ աշխատանքային այցով Պեկինում գտնվող Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպումներ է ունեցել Չինաստանի ռազմական գերատեսչության ղեկավարության հետ և քննարկել երկու երկրների միջև ռազմական, ռազմատեխնիկական, ռազմական կրթության ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG