Մատչելիության հղումներ

Սպիտակ տանը կայացել են Թրամփ-Մերկել բանակցությունները


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը Սպիտակ տանը, Վաշինգտոն, 27-ը ապրիլի, 2018թ․
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը Սպիտակ տանը, Վաշինգտոն, 27-ը ապրիլի, 2018թ․

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը գոհունակություն է հայտնել Ռուսաստանի հարցում ԱՄՆ-ի հետ համագործակցության առնչությամբ:

Կողմերի միջև նկատվում է «միասնականության բարձր մակարդակ»՝ մասնավորապես Սիրիայում Ռուսաստանի դերակատարության հետ կապված, հայտարարել է Մերկելը երեկ Սպիտակ տանը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից հետո:

Կանցլերի խոսքով՝ Գերմանիան և ԱՄՆ-ը քննարկում են, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ Ռուսաստանի դեմ սահմանված ամերիկյան պատժամիջոցները: Նա նշել է, թե գերմանական ընկերությունները մտավախություն ունեն, որ կարող են անուղղակիորեն տուժել այդ պատժամիջոցներից:

Թրամփը Գերմանիայի հասցեին քննադատություն է հնչեցրել, ինչպես նշել է՝ պաշտպանությանը ոչ-բավարար միջոցներ ուղղելու համար: ԱՄՆ նախագահը ասել է, որ Գերմանիան պետք է պաշտպանական կարիքներին հատկացնի իր ՀՆԱ-ի առնվազն 2 տոկոսը:

Մերկելը հայտնել է, որ 2019 թվականից իր երկիրը մտադիր է ՀՆԱ-ի 1․3 տոկոսը հատկացնել պաշտպանությանը՝ ներկայիս 1.25-ի փոխարեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG