Ուրբաթ օրը Բոսնիայում ձերբակալվել է բոսնիական հակամարտության թերևս ամենահայտնի հրամանատարներից մեկը՝ գեներալ Աթիֆ Դուդակովիչը, ով մեղադրվում է տեղացի սերբերի և մահմեդականների դեմ պատերազմական հանցագործությունների մեջ:
Դուդակովիչից բացի ձերբակալվել են ևս 12 հոգի` քաղաքացիական անձանց դեմ բռնությունների և մարդկության դեմ հանցագործությունների մեղադրանքով:
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս գործով վերջին տարիներին հարցաքննվել է ավելի քան 400 զինծառայող:
Ավելի քան 100 հազար մարդու կյանք խլած Բոսնիական պատերազմից հետո հազարավոր մարդիկ կասկածվում են պատերազմական հանցագործությունների մեջ: