Մատչելիության հղումներ

Ալիևը Լոնդոնում հանդիպել է Մեյի հետ


Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ողջունում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Լոնդոն, 26-ը ապրիլի, 2018թ․
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ողջունում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Լոնդոն, 26-ը ապրիլի, 2018թ․

Լոնդոնում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ հանդիպում է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ:

Ադրբեջանական պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ՝ հանդիպմանը հաջորդել է երկու երկրների նավթային ընկերությունների միջև մի շարք տնտեսական բնույթի փաստաթղթերի ստորագրում:

Ադրբեջանի պետական SOCAR նավթային ընկերության և բրիտանական British Petroleum-ի միջև ստորագրված համաձայնագրով կողմերը համատեղ հետախուզություն կիրականացնեն Կասպից ծովի ադրբեջանական հատվածի հյուսիսային մասում:

«Մի շարք բրիտանական ընկերություններ երկար տարիներ աշխատում են Ադրբեջանում, SOCAR-BP համագործակցությունը ռազմավարական բնույթ է կրում», - Մեյի հետ հանդիպմանը հայտարարել է Իլհամ Ալիևը:

Մեծ Բրիտանիան համարվում է Ադրբեջանում օտարերկրյա ամենախոշոր ներդրողներից մեկը: SOCAR-ի և British Petroleum-ի միջև ստորագրված համաձայնագրերից մեկը, որով կողմերը շահագործում են «Շահ Դենիզ» գազային հանքավայրը, Ադրբեջանում տվել են «Դարի պայմանագիր» անվանումը: Փաստաթղթի համաձայն՝ 2019 թվականից սկսած եվրոպական երկրներ մատակարարվող ադրբեջանական գազի տարեկան ծավալները պետք է հասնեն 10 միլիարդ խորանարդ մետրի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG