Մատչելիության հղումներ

Կալիֆորնիայում ապրիլի 24-ին կրակել են ամերիկահայի վրա


ԱՄՆ, Կալիֆորնիա, Լոս Անջելես - Ամերիկահայեր երթ են անցկացնում Հոլիվուդի Լիթլ Արմենիա արվարձանում՝ Թուրքիայի պահանջելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը, 24-ը ապրիլի, 2018թ․
ԱՄՆ, Կալիֆորնիա, Լոս Անջելես - Ամերիկահայեր երթ են անցկացնում Հոլիվուդի Լիթլ Արմենիա արվարձանում՝ Թուրքիայի պահանջելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը, 24-ը ապրիլի, 2018թ․

Կալիֆորնիայի բնակիչ 19-ամյա Հարրի Նալբանդյանը կասկածում է, որ իր վրա կրակել են հայկական դրոշի պատճառով: Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության հիշատակի օրը:

Նալբանդյանի պիկապ տիպի ավտոմեքենային ամրացված էր Հայաստանի դրոշը: Երեկոյան ժամը 10:30-ի սահմաններում նա Կալիֆորնիայի արագընթաց մայրուղիներից մեկով տուն էր վերադառնում, կողքին նստած էր քույրը: ABC-ին նա պատմել է, որ մի մեքենա հավասարվել է իրենց, կողային ապակին իջեցվել է, ինքը նույնպես թեթևակի իջեցրել է ապակին, նայել են միմյանց ու հանկարծ, առանց որևէ պատճառի, մյուս մեքենայով երթևեկող անձը սկսել է կրակել իր վրա: «Նա ութ անգամ կրակեց ինձ վրա», - ասել է Հարրի Նալբանդյանը:

Նրա ընտանիքի անդամները ցավալի են համարել, որ նման բռնությունը տեղի է ունեցել ապրիլի 24-ին: Եղբայրը՝ Սերժ Նալբանդյանն ասել է, թե իր համար ցավալի է, որ որոշ մարդիկ չգիտեն, որ ապրիլի 24-ի երթը նվիրված էր 1915 թվականի Հայոց ցեղասպանության մեկևկես միլիոն զոհերի հիշատակին: «Ցավալի է, որ նրանք չգիտեն, չեն հարգում դա և տեսնելով հայկայան դրոշը՝ կարծում են, թե մենք մեզ սխալ ենք ներկայացնում, ոչ ճիշտ ձևով կամ վատ ճանապարհով», - նշել է Սերժ Նալբանդյանը:

Կրակոցներից Հարրի Նալբանդյանը ուսից և ձեռքից թեթևակի վիրավորվել է, քերծվածքներ է ստացել: Նրա քրոջը գնդակ չի դիպել: Նա հրաշք է համարել, որ կրակոցների տակ իրենք ողջ են մնացել կամ լուրջ վնասվածքներ չեն ստացել:

Նրանք ոստիկանությանը հայտնել են, որ իրենց վրա կրակել են արծաթագույն «Հոնդա» մակնիշի ջիփից: Ոստիկանությունը հետաքննում է միջադեպը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG