Մատչելիության հղումներ

Սենատի հանձնաժողովը հավանություն է տվել Մյուլերին պաշտոնանկությունից պաշտպանող օրինագծին


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլեր
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլեր

ԱՄՆ Սենատի հանձնաժողովը հավանություն է տվել մի օրենքի նախագծի, որը պաշտպանում է Ռոբերտ Մյուլերին հատուկ դատախազի պաշտոնից ազատելուց։

Հատուկ դատախազը քննում է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի քարոզարշավի և Ռուսաստանի միջև հնարավոր կապերը։

«Վհուկների որսը Միացյալ Նահանգների նախագահի դեմ շարունակվում է: Ես շատ հիասթափված եմ իմ արդարադատության նախարարությունից», - հայտարարել է Թրամփը:

Սպիտակ տունը բազմիցս պնդել է, որ Թրամփը իրավունք և իրավասություն ունի աշխատանքից ազատելու Մյուլերին:

Թրամփի վերջին մեկնաբանությունները ամենացայտուն ակնարկներից էին, որ նա կարող է խոչընդոտել կամ վերջ տալ Մյուլերի լայնածավալ հետաքննությանը, որը վերաբերում է 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG