Մատչելիության հղումներ

Ռուսաստանը չի միջամտում Հայաստանի ներքին գործերին․ Փաշինյան


«Ես կարծում եմ, որ դա սխալ մեկնաբանություն է, որովհետև Ռուսաստանը, ինչպես նաև որևէ ուրիշ երկիր, չի միջամտում Հայաստանի ներքին գործերին», - այսօր հայտարարեց Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և նրա գլխավորած Հանրապետական կուսակցության հետագա իշխանավարման դեմ պայքարը գլխավորող Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Ազատության» այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը չի նշանակում, որ ռուսական կողմը խախտել է վերջին երկու շաբաթների չեզոքությունը:

Այսօր ավելի վաղ ՀՀ վարչապետի և Կրեմլի պաշտոնական կայքերում հաղորդագրություն էր տարածվել, որում ասվում էր, որ Կարեն Կարապետյանը հեռախոսազրույց է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: - «Ընդգծվել է, որ Հայաստանում ճգնաժամային իրավիճակի կարգավորումը պետք է տեղի ունենա բացառապես իրավական դաշտում, գործող Սահմանադրության շրջանակներում և 2017թ. ապրիլին կայացած լեգիտիմ խորհրդարանական ընտրությունների արդյունքների հիման վրա: Այդ համատեքստում ընդգծվել է ՀՀ ԱԺ-ի կողմից ս.թ. մայիսի 1-ին Հանրապետության վարչապետի ընտրության կարևորությունը», - նաև ասված էր հաղորդգարությունում:

Այս առնչությամբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ - «Ընտրակաշառքով ձևավորված ընտրությունների արդյունքը լեգիտիմ համարելը թյուրիմացություն է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG