Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգների Սենատը հաստատել է Մայք Փոմփեոյին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում:

ԿՀՎ նախկին ղեկավարի օգտին կողմ է քվեարկել 57 սենատոր, դեմ՝ 42:

Նախագահ Դոնալդ Թրամփը բարձր է գնահատել նրա նշանակումը՝ հայտարարելով, թե «ԱՄՆ նոր պետքարտուղարը մի մարդ է, ով մշտապես ամեն ինչից վեր է դասել Ամերիկայի շահը»:

Թրամփը նախորդ պետքարտուղարին՝ Ռեքս Թիլլերսոնին պաշտոնանկ արեց անցած ամիս, մի շարք առանցքային հարցերում, այդ թվում՝ Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ ունեցած տարաձայնությունների պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG