Մատչելիության հղումներ

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանը շտապ տեղափոխվել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկը և գտնվում է կոմայի մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Արմեն Բորիսովիչը ինֆարկտով շտապ տեղափոխվել է մայրաքաղաքային հիվանդանոցներից մեկը: Նա գտնվում է կոմայի մեջ ու միացված է թոքերի արհեստական վենտիլյացիայի սարքին», - հայտնել է գործակալության աղբյուրը՝ չճշտելով, թե որ բժշկական հաստատություն է տեղափոխվել Ջիգարխանյանը:

82-ամյա դերասանը այս տարվա ընթացքում արդեն երրորդ անգամ է հիվանդանոց տեղափոխվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG