Մատչելիության հղումներ

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և նրա գլխավորած Հանրապետական կուսակցության հետագա իշխանավարման դեմ պայքարող «Իմ Քայլը» նախաձեռնությունը վաղը ժամը 18:00-ին հանրահավաք է հրավիրում Գյումրիում:

«Երևանում վաղվա համար բոլոր գործողությունները առժամանակ դադարեցվում են, որպեսզի Երևանում մեր ակտիվիստները մեկ֊երկու օր հանգստանալու, ուժերը վերականգնելու հնարավորություն ունենան», - այսօր հրավիրած հանրահավաքում նշեց շարժման առաջնորդ, Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Նա նաև հրավիրեց այն մարդկանց, ովքեր իր նման «հանգստանալու և ուժերը վերականգնելու խնդիր չունեն», վաղը ժամը 15:00-ին իրենց ավտոմեքենաներով հավաքվել Աշտարակի խճուղում՝ 15 թաղամասից մինչև Պաշտպանության նախարարության նախկին շենքը ընկած հատվածը և ավտոերթով գնալ դեպի Գյումրի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG