Մատչելիության հղումներ

Կրեմլը ակնկալում է, որ իրավիճակը Հայաստանում կկարգավորվի արագ և սահմանադրական ճանապարհով


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Կրեմլը ակնկալում է, որ իրավիճակը Հայաստանում մոտ ժամանակներս կկարգավորվի սահմանադրական ճանապարհով:

«Մենք համարում ենք, որ դա Հայաստանի ներքին գործն է: Ցանկանում ենք հուսալ, որ իրավիճակը հնարավորինս արագ կկարգավորվի սահմանադրական դաշտի շրջանակներում», - ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով բողոքի ակցիաները Հայաստանում:

«Ինտերֆաքս» գործակալությունը հայտնում է, որ Պեսկովը չի հաստատել Մոսկվա ժամանած Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գևորգյանի՝ Կրեմլի ներկայացուցիչների հետ հանդիպումների հնարավորությունը: «Ինձ այդ մասին հայտնի չէ: Գիտեք, որ մենք այժմ Սանկտ Պետերբուրգում ենք», - լրագրողներին ասել է Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք այցի ընթացքում ուղեկցող խոսնակը:

Ավելի վաղ Դմիտրի Պեսկովը հաստատել էր, որ Հայաստանի փոխվարչապետի և արտգործնախարարի պաշտոնակատարները Ռուսաստանում են, որտեղ բանակցություններ են անցկացնելու «կառավարության և արտգործնախարարության գծով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG