Մատչելիության հղումներ

Գևորգյանը Մոսկվայում հանդիպել է Պուտինի աշխատակազմի ղեկավարության հետ


Ռուսաստան, Մոսկվա, Կրեմլ, արխիվ

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գևորգյանն այսօր հանդիպում է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատակազմի ղեկավարության հետ:

Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, քննարկվել են երեք խումբ հարցեր՝ ԵԱՏՄ առաջիկա գագաթնաժողովի հետ կապված կազմակերպչական հարցեր, ՀՀ նոր Սահմանադրության համատեքստում երկու երկրների պետական մարմինների համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև մտքեր են փոխանակվել Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG