Մատչելիության հղումներ

Աֆղանստանից Թուրքիա է տեղափոխվել 30 հազար փախստական


Սիրիացի և աֆղանստանցի փախստականները Թուրքիայում, արխիվ
Սիրիացի և աֆղանստանցի փախստականները Թուրքիայում, արխիվ

Այս տարեսկզբից Աֆղանստանից Թուրքիա է տեղափոխվել մոտ 30 հազար փախստական: Այդ մասին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն: Նրա խոսքերով, ամբողջ 2017-ի ընթացքում Թուրքիայում ապաստանել է 45 հազար 259 աֆղանստացի փախստական:

Տասնյակ հազարավոր փախստականներ Աֆղանստանից, Սիրիայից, Իրաքից և Աֆրիկայի հյուսիսից փորձում են Թուրքիայի տարածքով տեղափոխվել Եվրամիության երկրներ:

Ապրիլին Թուրքիան Աֆղանստան է վերադարձրել ավելի քան 7 հազար փախստականների: Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունն ապրիլի 24-ին քննադատել է Անկարայի կոշտ վերաբերմունքն ապաստան հայցողների նկատմամբ:

Ենթադրվում է, որ այսօրվա դրությամբ Թուրքիայում ապաստանել է Աֆղանստանի քաղաքացիական պատերազմից փրկվելու համար երկիրը լքած մոտ 145 հազար փախստական:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG