Մատչելիության հղումներ

Վաղը տեղի կունենա երկու Կորեաների ղեկավարների հանդիպումը


Հյուսիսային և Հարավային Կորեաների նախագահներ Կիմ Չեն Ունը և Մուն Ջե Ին, արխիվ

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունը վաղը ապառազմականացված գոտու հարավկորեական հատվածում հանդիպելու է Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջե Իի հետ: Այդպիսով Կիմ Չե Ունը կդառնա հյուսիսկորեական առաջին ղեկավարը, ով 1953 թվականի պատերազմից հետո ի պաշտոնե ոտք է դնում հարավկորեական տարածք:

Հանդիպումը տեղի կունենա առավոտյան ժամը 9:30 «Խաղաղության տանը»: Այդպես են անվանում ապառազմականացված գոտում Պանջումոն գյուղակում գտնվող շինությունը, որտեղ մերթընդմերթ հանդիպում են երկու երկրների ներկայացուցիչները:

Հյուսիսային Կորեայի պատվիրակության կազմում կլինի նաև Կիմ Չեն Ունի քույրը՝ Կիմ Յո Յոնգը, ով փետրվարին պատվավոր հյուրի կարգավիճակով ներկա էր Հարավային Կորեայում տեղի ունեցած Ձմեռային օլիմպիադայի բացման արարողությանը:

Բանակցություններից հետո Հյուսիսային Կորեայի ղեկավարի պատվին ճաշ կտրվի «Խաղաղության տանը», ապա տեղի կունենա պատմական բանակցությունների ավարտի հանդիսավոր արարողությունը, և հյուսիսկորեական պատվիրակությունը կվերադառնա Հյուսիսային Կորեայի տարածք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG