Մատչելիության հղումներ

Ռուսաստանը Սիրիային կտրամադրի հակաօդային համակարգեր


Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ գեներալ-գնդապետ Սերգեյ Ռուդսկոյ, Մոսկվա, 25-ը ապրիլի, 2018թ.
Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ գեներալ-գնդապետ Սերգեյ Ռուդսկոյ, Մոսկվա, 25-ը ապրիլի, 2018թ.

Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ գեներալ-գնդապետ Սերգեյ Ռուդսկոյն ասել է, որ Մոսկվան առաջիկայում կսկսի հակաօդային պաշտպանության նոր համակարգել փոխանցել Սիրիային:

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, խոսքը, ամենայն հավանականությամբ, С-300 (S-300) տեսակի հակահրթիռային համակարգերի մասին է:

Ապրիլի 14-ին Սիրիան Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից ենթարկվել է հրթիռային գրոհների:

Արևմտյան ուժերը Սիրիայում ապրիլի 14-ի գրոհն անցկացրել են ի պատասխան ապրիլի 7-ին Դումա ավանում ենթադրյալ քիմիական հարձակման, որի հետևանքով զոհվել է ավելի քան 40 բնակիչ: Դամասկոսը և Մոսկվան պնդում են, որ Դումայում հարձակում չի եղել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG