Մատչելիության հղումներ

Կիրակի օրը Մոսկվայում բախումներ են տեղի ունեցել հայ ցուցարարների և ոստիկանների միջև


Ազատ Հակոբյան, արխիվ

Ապրիլի 22-ին Մոսկվայի հայկական եկեղեցու բակում բախում էր տեղի ունեցել հայ երիտասարդների և ոստիկանության միջև։

«Մերժիր Սերժին» կարգախոսով բողոքի ակցիայի ժամանակ մոտ 60 ցուցարար էր բերման ենթարկվել Մոսկվայի ոստիկանության ստորաբաժանումներ։

Բերման ենթարկվածներից մեկի՝ երկու երեխաների հայր 28-ամյա Ազատ Հակոբյանի դեմ Մոսկվայի իրավապահները, ըստ Հակոբյանի փաստաբան Ռուբեն Կիրակոսյանի, փորձել են քրեական գործ հարուցել։

«Շատ լուրջ մի հոդվածով՝ իբր նա փորձ է արել մարմնական վնասվածք հասցնել ոստիկանին ծառայության պահին։ Այդ հոդվածը նախատեսում է մինչև հինգ տարվա ազատազրկում։ Իրականում այդ ոստիկանին մարմնական վնասվածք հասցված էր, բայց կարողացանք ապացուցել, որ այդ մարմնական վնասվածքը հասցված է եղել ոչ միտումնավոր, ինչ-որ քաշքշուկների հետևանքով, որի ընթացքում նա ավելի շատ պաշտպանվել է։ Քրեականից ձևակերպեցին որպես վարչական արարք և մենք երեկ երեկոյան ստացանք դատական որոշումը, որ ադմինիստրատիվ կալանք է կրելու՝ ընդամենը տասը օր, որից արդեն երկու թե երեք օրը կրել է, քանի որ նա արդեն գտնվում է ոստիկանությունում, կմտնի դրա մեջ, և մայիսի 3-ին արդեն դուրս կգա։ Նա տուժել է, մեքենան էլ լուրջ վնասված է», - «Ազատության» հետ զրույցում ասաց փաստաբանը։

Հարցին, թե Հակոբյանն ի՞նչ վիճակում է, փաստաբանը պատասխանեց. - «Նրան լուրջ բժշկական օգնություն չի ցուցաբերվել բերման օրվանից, նա ուղեղի ցնցում էր ստացել, ահագին արյուն է կորցրել, գլխին, դեմքին է հիմնականում հարվածները ստացել»։

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունից այսօր «Ազատությանը» հայտնեցին, որ Մոսկվայի ոստիկանությունում հայ երիտասարդներ չկան՝ բոլորին բաց են թողել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG