Մատչելիության հղումներ

Այսօր առավոտից Վանաձորում բազմամարթ ցույցեր են, երթեր, մեկը մյուսին հաջորդում են հանրահավաքներ։

Ցուցարարները հնչեցնում են «Նիկոլ՝ վարչապետ», «ՀՀԿ հեռացիր» կոչերը։

Ցուցարարներին միացել են Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները։

Ուշագրավ է, որ թեև «Հայկական Վերածնունդ» կուսակցությունը հայտարարել է, որ միանում է ժողովրդական շարժմանը, Վանաձորի ավագանու «Հայկական Վերածնունդ» խմբակցության ներկայացուցիչները չեն միանում ցուցարարներին։ Հիշեցնենք՝ այս խմբակցության ղեկավար Արկադի Փելեշյանը զբաղեցնում է քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը։

Այսօր բողոքի ակցիաներ են տեղի ունեցել նաև Լոռու մարզի այլ համայնքներում։ Մասնավորապես՝ Բագրատաշեն տանող ճանապարհը ժամանակ առ ժամանակ փակվել է տարբեր հատվածներում։ Մարդաշատ ցույց է տեղի ունեցել նաև Բագրատաշեն ֊ Նոյեմբերյան խաչմերուկում։ Ցուցարարներին է միացել նաև Կողբ խոշորացված համայնքի համայնքապետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG