Անկարայում այսօր կայացած Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների մամուլի համատեղ ասուլիսում Թուրքիայի նախագահ Ռեջեփթ Էրդողանը հավաստիացրել է, որ Ղարաբաղի հարցում Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանին:
«Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ Էրդողանն ասել է, թե Ղարաբաղի հակամարտությունը հենց սկզբից Թուրքիան ընդունել է որպես իր խնդիրը: «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամողջականության, սահմանների անքակտելիության շրջանակներում և ՄԱԿ-ի բանաձևերին համապատասխան: Սա Թուրքիայի ամենամեծ ցանկությունն է»,- ասելէ Էրդողանը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ասել է, թե Թուրքիան և Ադրբեջանը աշխարհի ամենամոտ երկրներն են ու ամենասերտ դաշնակիցները:
Անկարայում տեղի է ունեցել Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական համագործակցության խորհրդի հերթական նիստը, որի արդյունքում ստորագրվել են երկկողմ համագործակցության մի շարք փաստաթղթեր:
Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները այսօր նաև առանձնազրույց են ունեցել: