Մատչելիության հղումներ

Թեհրանը սպառնում է դուրս գալ միջուկային զենքի չտարածման համաձայնագրից


Իրանի նախագահ Հասան Ռոհանին այսօր քննադատել է Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահների նախաձեռնությունը՝ վերանայելու Իրանի և աշխարհի յոթ հզոր երկրների միջև 2015-ին ստորագրված համաձայնագիրը:

Ըստ այդ համաձայնագրի՝ Իրանը նվազեցնում է ուրանի հարստացման ծրագրերը, փոխարենը Արևմուտքը թեթևացնում է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերջնաժամկետ է նշանակել մայիսի 12-ը, որպեսզի կամ փոփոխություներ կատարվեն Իրանի հետ համաձայնագրում, կամ Միացյալ Նահանգները հրաժարվի համաձայնագրից։

Իրանի ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ալի Շամխանին այսօր սպառնացել է, որ այդ դեպքում Իրանը դուրս կգա միջուկային զենքի չտարածման համաձայնագրից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG