Մատչելիության հղումներ

Փաշինյանը վերսկսում է բողոքի գործողությունները


Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը երեքշաբթի ուշ երեկոյան «Ֆեյսբուքի» իր էջում հայտարարեց, որ իշխանությունները փորձում են Սերժ Սարգսյանի հրաժարականը օգտագործել Հանրապետականի իշխանությունը պահպանելու համար, հետևաբար ինքը վաղը կսպասի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի, Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի և Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի զանգին։

Եթե՝ ոչ, առավոտից վերսկսում են բողոքի անհնազանդության գործողությունները, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Փաշինյանը։

Հիշեցնենք՝ այսօր Փաշինյանի ասուլիսից հետո հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարը գլխավորող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի և վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի միջև վաղը նախատեսված բանակցությունները չեն կայանալու։

Այսօր ուշ երեկոյան վարչապետի պաշտոնակատարի պաշտոնական կայքէջում տեղադրվեց հայտարարություն, որում Կարապետյանը պնդում է, որ Նիկոլ Փաշինյանը միակողմանի առաջադրել է նոր պահանջներ` մասնավորապես` հանդիպման ձևաչափի, օրակարգի և լուսաբանման առումով:

«Վերջինիս կողմից առաջարկվել է մեր կողմից մասնակցող անձանց ցանկը, ինչպես նաև հայտարարվել, որ բանակցելու է բացառապես իր օրակարգի շուրջ: Սա նշանակում է ոչ թե բանակցություն կամ երկխոսություն, այլ բացառապես սեփական տեսակետը, օրակարգը հնչեցնել` ընդհուպ մինչև մեր փոխարեն մեր բանակցողներին որոշելով: Ունենալով որոշակի փորձառություն բանակցությունների վարման հարցում՝ երբևէ նման ձևաչափով բանակցությունների մասին չեմ լսել»,- հայտարարել է վարչապետի պաշտոնակատարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG