Մատչելիության հղումներ

Տեղի են ունեցել Կարեն Կարապետյանի հեռախոսազրույցները Ղազախստանի և Բելառուսի վարչապետների հետ


Կարեն Կարապետյան
Կարեն Կարապետյան

Ղազախական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի և Ղազախստանի Հանրապետության վարչապետ Բակիջան Սագինտաևի միջև:

Զրուցակիցները քննարկել են հայ-ղազախական երկկողմ օրակարգին, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Այս համատեքստում Բակիջան Սագինտաևը աջակցություն է հայտնել բարեկամ հայ ժողովրդին:

Այսօր բելառուսական կողմի նախաձեռնությամբ կայացել է հեռախոսազրույց նաև Բելառուսի Հանրապետության վարչապետ Անդրեյ Կոբյակովի և Կարեն Կարապետյանի միջև:

Երկու պետությունների կառավարությունների ղեկավարները քննարկել են հայ-բելառուսական հարաբերությունների զարգացման հեռանկարները ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում:

Անդրադարձ է եղել Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին և այդ համատեքստում վարչապետ Կոբյակովն աջակցություն է հայտնել բարեկամ հայ ժողովրդին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG