Մատչելիության հղումներ

Վարչապետի պաշտոնակատար․ Ամեն ինչ պետք է արվի զինված ուժերի է՛լ ավելի հզորացման համար


Լուսանկարը՝ կառավարության լրատվականի

Զինված ուժերում սկսված բարեփոխումները պետք է շարունակվեն, և ամեն ինչ պետք է արվի հայկական զինված ուժերի շարունակական արդիականացման և բանակի է՛լ ավելի հզորացման համար: Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը՝ այսօր ընդունելով պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանին:

Կարապետյանն ընդգծել է, որ բանակը եղել ու շարունակում է մնալ պետության մշտական հոգածության ներքո և գտնվելու է անձամբ իր ուշադրության կենտրոնում:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Վիգեն Սարգսյանը զեկուցել է, որ զինված ուժերը շարունակում են մեծ պատասխանատվությամբ իրականացնել իրենց վերապահված գործառույթները՝ ապահովելով երկրի պաշտպանունակությունն ու անառիկ պահելով սահմանները:

Նախարարի պաշտոնակատարը վստահեցրել է, որ հայկական բանակն ունակ է դիմագրավելու հակառակորդի ցանկացած ոտնձգություն և հարկ եղած դեպքում արժանի հակահարված տալու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG