Մատչելիության հղումներ

Կրեմլը հուսով է՝ Հայաստանում քաղաքական փոխհամաձայնություն կհաստատվի


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Կրեմլը հայտարարում է, թե գոհ է, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը չի գնում ապակայունացման ճանապարհով, և հույս է հայտնում, որ կայունությունը կպահպանվի և քաղաքական փոխհամաձայնություն կհաստատվի:

«Այն, ինչ կատարվում է Երևանում, մեր հայ բարեկամների, դաշնակիցների ներքին գործն է», - հայտարարել է այսօր Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Մենք հույս ունենք, որ Հայաստանում կպահպանվի կարգուկանոնը, կայունությունը, և ամենամոտ ժամանակում ի հայտ կգան հայ ժողովրդին ներկայացնող ուժերի փոխհամաձայնությամբ որոշված քաղաքական կոնֆիգուրացիայի ուրվագծերը», - ասել է Վլադիմիր Պուտինի խոսնակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG