Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր մեկնում է Թուրքիա: Պաշտոնական հաղորդագրության համաձայն, երկօրյա այցի ընթացքում Ալիևը կհանդիպի թուրք գործընկերոջը՝ Ռեջեփ Էրդողանին, ինչպես նաև կմասնակցի Ադրբեջան-Թուրքիա ռազմավարական համագործակցության խորհրդի նիստին:
Հաղորդվում է, որ կողմերը կքննարկեն երկու երկրների հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանին վերաբերող հարցեր: