Մատչելիության հղումներ

Մինսկի խումբը հորդորում է նվազեցնել լարվածությունը շփման գծում


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, արխիվ

Տարածաշրջանում տեղի ունեցած վերջին քաղաքական զարգացումների և շփման գծում լարվածության հնարավոր աճի համատեքստում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր հատուկ հայտարարություն են տարածել՝ընդգծելով այս «զգայուն ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմին հավատարիմ մնալու,մասնավորապես,ծանր զրահատեխնիկան առաջնագծից ետ քաշելու ծայրահեղ անհրաժեշտությունը»:

Համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) կոչ են արել կողմերին անհապաղ քայլեր ձեռնարկել՝լարվածությունը թուլացնելու ուղղությամբ, հավելելով՝ «ակնկալում ենք կողմերի հետ հնարավորինս շուտ հանդիպում ունենալ և վերականգնել ակտիվացած բանակցությունները՝ հակամարտության երկարատև ու խաղաղ կարգավորումը գտնելու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG