Մատչելիության հղումներ

«Վարչապետի ընտրությունը պետք է տեղի ունենա մեկ շաբաթում»․ Նիկոլ Փաշինյան


Այսօր Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում երեկոյան կայացած հանրահավաքում հնչեցրեց իրենց պահանջները, նշելով, որ նոր վարչապետի ընտրությունը պետք է տեղի ունենա «մեկ շաբաթվա ընթացքում»:

Դրանից հետո, ըստ Փաշինյանի, պետք է ձևավորվի կառավարություն: Ինչ վերաբերում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ապա դրանք պետք է տեղի ունենան «հնարավոր ամենաշուտ տրամաբանական ժամկետում»:

Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ ապրիլի 25-ին, առավոտյան ժամը 11-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում շարունակելու է բանակցությունները «իշխանության անցնցում փոխանցման օրակարգի շուրջ»՝ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ:

«Թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը չի կարող կիսատ մնալ, այն պետք է շարունակվի մինչև վերջ, և ես հույս ունեմ, որ դուք բոլորդ կանգնած եք հանուն այդ վերջնական հաղթանակի»,- հանրահավաքում նաև հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG